Զինվորի տան տղաները Սպիվակովի հետ քոչարի են պարել. տեսանյութ

Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայկական զուռնայի հնչյունների ներքո Սպիվակովի հետ մեկ բեմի վրա են վերականգնողական բուժում ստացող զինվորները։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը համերգի ժամանակ քոչարի է պարել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաների հետ։ Կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։

Ի դեպ` Վլադիմիր Սպիվակովի համերգով մեկնարկում է Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ։

Նոյեմբերի 27-ին կայացած համերգը բարեգործական էր` տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: