Երգիչ Գև Գևորգյանը ներկայացրել է իր նոր՝ «Երանի» տեսահոլովակը

Երգիչ Գև Գևորգյանը ներկայացրել է իր՝ թվով երրորդ՝ «Երանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Կարեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Հարութ Հարությունյանը, գործիքավորումն արել է Արման Ալբերտը, ով, ի դեպ, երգչի երաժշտական պրոդյուսերն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝Դավիթ Մելքոնյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: Մինչ պրեմիերան BlogNews.am-ը երգչի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքի, առաջարկների և այն մասին, թե ինչպես որոշեց զբաղվել պրոֆեսիոնալ երգով:

«Ամեն ինչ սկսվեց Արման Էլբերտի հետ համագործակցությունից: Ես վաղուց երգում էի, բայց պրոֆեսիոնալ չէի զբաղվում երգարվեստով: Նկարահանեցինք առաջին տեսահոլովակս «Էս սիրունը ո՞վ ա» երգի հիման վրա, որի արձագանքները բավականին դրական էին: Դրանից հետո ներկայացրեցի «Այ, այ, այ» երգը, որը համագործակցություն էր Ֆրանսիայից հրավիրված ռեփեր Robby El Sol-ի հետ: Իսկ արդեն երրորդ տեսահոլովակի բոլոր նախապատրաստական աշխատանքները և ամբողջ գործընթացն իրականացրեց  իմ պրոդյուսեր Դավիթ Մելքոնյանը»,-պատմում է Գևը։

Понравилась статья? Поделиться с друзьями: