Արման Հովհաննիսյանն իր առանձնահատուկ տեղն ունի ժամանակակից հայ երգարվեստի, շուբիզնեսի հարթակում: Նա իր ձեռագրով յուրահատուկ գույն ու ոճ է ներկայացնում:

Նրա ստեղծագործությունները ևս բազմագույն են ու բազմաբովանդակ՝ թեմատիկայի տեսանկյունից:
Համացանցում մեծ սեր է ձեռք բերել ու արձագանք է ստացել Արմանի նոր երգն ու տեսահոլովակը: Այն մեծ առոջմով շատ չի տարբերվում Արմանի ոճային գծից: Արմանը կրկին հավատարիմ է մնացել իր որդեգրած երաժշտական ուղու հիմնական գծից, սկզբունքից:

Այս անգամ Արմանը հանդես է գալիս սիրային թեմատիկայով գեղեցիկ, ռիթմիկ երգով, որը տրամադրություն բարձրացնող էֆեկտ ունի: Տեսահոլովակը ևս հանահունչ է երգի երաժշտականությանը: Այնտեղ դրվագներ կան նաև երգչի մենահամերգից:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Սերգեյ Կարինյանը: Երգը կոչվում է «Դե մի գնա»: Տեսահոլովակի վերջում Արմանը անձամբ շնորհակալություն է հայտնում հայ հանդիսատեսին իրեն ոգևորելու համար:

Արմանն այս երգը որպես յուրահատուկ նվեր է մատուցում իր երկրպագուներին: