Յոնիի և Նինայի մասակցւթյամբ տեսանյութը տարածվել է ամբողջ համացանցով։ Նրանք մեքենայում նստած սկսեցին երգել՝ առանց երաժշտական նվագակցության։ Բայց համացանցի օգտատերերի մեծ մասը, ովքեր դիտել են տեսանյութը, համաձայնել են, որ նրենց երաժշտություն անգամ պետք չէ. նրանք շատ լավ են երգում ակապելլա:

Թել Ավիվում ապրող Յոնին և Նինան իրենց դուետն անվանում են «Յոնինա» (նրանց անունների համադրությամբ): Ամեն շաբաթ նրանք տեղադրում են հայտնի երգերի իրենց տարբերակը: Տեսանյութերը հաճախ նկարահանում են մեքենայում կամ տանը, երբեմն նաև իրենց չորս ամսական երեխայի մասնակցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն