Ալլա Բորիսովնա Պուգաչովա․ ռուսական փոփ պրիմադոննա, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհի 8 լեզուներով ավելի քան 500 երգերի կատարող, դերասանուհի, հաղորդավարուհի և երաժշտական պրոդյուսեր: Հայտնիների երեխաները միշտ հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են լինում։ Նրանց հետ կապված ամեն ինչ հանրությանը հետաքրքրում է։

Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երկվորյակ երեխաները՝ Լիզան և Հարրին բացառություն չէին։ Ամուսինները հաճախ են սոցցանցերում հրապարակում տեսանյութեր այն մասին, թե ինչպես են մեծանում և զարգանում իրենց սիրելի երեխաները: Վերջերս էլ հրապարակել են մի տեսանյութ, որտեղ Ալլա Պուգաչովան երգում է, իսկ երեխաները պարզապես վայելում են նրա կատարումը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն