
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
-Եվ այսպես, Անահիտ, սկսեցինք, ի՞նչ կարելի է անել երեկոյան Երևանում:
-Զբոսնել))
–Ի՞նչ անի իսկական տղամարդը ծառ–տուն–երեխաեռանկյունուց բացի:
-Շատ սիրի))
–Որ պահածոն է Ձեզ մոտ ամենից լավ ստացվում:
-Ընդհանրապես չի ստացվում պահածո պատրաստել ու երբեք չեմ փորձել))
–Երգիչ, ում կարգելեք երգել Ձեր խնջույքին:
-Ոչ մեկին էլ չեմ արգելի, խնջույք է, թող երգեն)))
–Առավոտյան քանի՞ տասնյակ անգամ պետք էզարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:
–Իմ միակ զարթուցիչը սիրելի ամուսինս է, ում շնորհակալ եմ 7 տարի դիմանալու և արթնացնելու համար:

–Լինել 20 տարեկանն անց նշանակում է…
-Լինել ավելի իմաստուն, քան մինչև 20 տարեկանն էիր:
–Վերջին հեքիաթը, որ կարդացել եք Ձեր փոքրիկներիհամար:
-«Անխելք մարդը». Տղաս դեր էր ստացել և իր համար դա էի կարդում:
–Ի՞նչ արժե մեկ կիլոգրամ կարտոֆիլը:
–Կարծում եմ՝ 280 դրամ:
–Ուղիղ եթերից մի դեպք, որը երբեք չեք մոռանա:
-Երբ հոսանքը գնաց-եկավ, ուղիղ եթերում զվարճալի իրավիճակ էր ստեղծվել)
–Քանի՞ փոքրիկ համալրում դեռ կարող է լինել Ձերընտանիքում:
-Էլ չի կարող լինել, կարծում եմ՝ 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա, գեղեցիկ է)))
– 3 պատճառ, որ արժե դիտել Womens club-ը:
-Զվարճալի է, թեթև ու անմիջական:

–Ձեզ զայրացած չենք պատկերացնում, ճի՞շտ ենքանում:
-Ճիշտ եք անում))) իմ զայրանալը շատ կարճ է տևում))
–Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:
-Միշտ ամուսինս է այդ հարցերով զբաղվում, տեղյակ չեմ))
–Անահիտ, տպավորություն է, որ Դուք միշտ մայրիկ եքեղել, այս մասին էլի՞ են ասել:
-Շատ են ասել, կարծես դա իմ առաքելությունը լինի))
–Երբ երեխաներից մեկը քնել է ուզում, մյուսը՝ երգել, երրորդն էլ՝ զբոսնել, Ձեզ մնում է միայն..
-Կիթառը վերցնել ձեռքս ու բոլորին քնեցնել)))
–Առավոտյան պետք է շուտ արթնանալ 2 պատճառով՝դիտելու Ձեր մասնակցությամբ «Առավոտը Շանթումը» և ….
-Սուրճ խմել:

–Մինչև գիշերվա քանի՞սն է վառվում Ձեր սենյակիլույսը:
-Կարող է մինչև ժամը 3-ը 4-ը, գիշերային մարդ եմ, բոլոր գործերս գիշերն եմ անում:
–Քանի օր կապրեք 100 հազար դրամով:
-Մեկ ամիս հանգիստ կապրեմ: