2 ամիս ա՝ Զիլինա եմ խաղում. տեսեք՝ ինչով են զբաղված Վիկա Մարտիրոսյանն ու Լիլի Մորտոն (տեսանյութ)

«Ամարաս» խմբի հիմնադիր, պարուհի Վիկա Մարտիրոսյանը մի քանի օր է, ինչ ինստագրամյան իր էջում ցույց է տալիս,թե ինչպես են անցնում Լիլի Մորտոյի հետ իր պարային դասերը:

Վիկան ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Լիլի Մորտոյի հետ՝ կից գրառում անելով:

«2 ամիսա Լիլիի հետ Զիլինա եմ խաղում, ավելի շուտ պարում իմ դեպքում:
Դե ինչ սիրելիներս մինչ տեսահոլովակը նկարահանենք գնում ենք – ի Տիկ-Տոկ և սովորում ենք Զիլինա Trendy –ը»,- գրել է Վիկան:

Հիշեցնենք, որ Լիլին վերջերս սկսել է երգչուհու կարիերա: Նա արդեն ունի 1 տեսահոլովակ ՝ նկարահանած «Լիլի, Լիլի» երգի հիման վրա:

Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը՝ Մարտին Միրզոյանը:

Պրեմիերայից անմիջապես հետո համացանցային օգտատերերը սկսեցին քննարկել տեսահոլովակն ու քննադատել Լիլիին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: