Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում:
Նա հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան կազմակերպում:
Այս անգամ Սոֆին որոշել է սթորի հատվածում խոսել իր ու սիրելիի հարաբերությունների մասին ու ներկայացնել իրենց սիրո պատմությունը, քանի որ սա այն թեման է, որը ամենից շատն էր հետաքրքրել պարուհու հետևորդներին:
«Ամենաշատը բոլորիդ հետաքրքրել էր հարաբերությունները հեռավորության վրա… Արդյո՞ք կան, դժվա՞ր է, թե՞ ոչ, ինչպես պահպանլ առողջ հարաբերություններ, երբ ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր:

Ես որ էքսպերտ եմ, ոչ էլ գիտակ հարաբերությունների ստեղծման կամ առավել ևս դրնք ճիշտ կառավարելու…Այնպես են հանգամանքները դասավորվել, որ արդեն 1 տարի է՝ մենք իրարից շատ հեռու ենք: Սկսեմ դժվարից, հետո լավ կողմերը կթվարկեմ:Ամենադժվարն ինձ համար առաջին 2 ամիսն էր…
Մենք այդ ժամանակ նոր էին սկսել ընկերություն անել… ու ամենահամով, հոտով շրջանում մենք հեռվանում ենք: Այդ ժամանակ նաև շատ զբաղված էի իմ բրենդի գործերով և միտքս ոչ մի վայրկյան չէր անջատվում…
Դեպրեսիոն շրջան սկսվեց, որը կառավարելը կարելի է ասել՝ այդ ժամանակ անհնար էր:

Նիհարեցի միանգամից 5 կգ, նորմալ չէի ուտում, ամբողջ օրը աշխատանք, աշխատանք, կարոտ, ժամային տարբերություն: Մի խոսքով դժվար օրեր էին»,- անկեղծացել է Սոֆին՝ նշելով, որ իր սիրո պատմության այլ մանրամասները ևս կպատմի, եթե հասկանա, որ այդ ամենը հետաքրքրում է իր հետևորդներին:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ զույգը միասին է:
Սակայն թե ով է իր ընտրյալը, Սոֆին դեռ չի մանրամասնում:
Ըստ լուրերի՝ նրանց միջև կա 17 տարվա տարքիային տարբերություն: