Ֆելիքսը շատ ա ոգևորվում. Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը որդու մասին

Դերասան Գոռ Հակոբյանը այս օրերին պարբերաբար տեսանյութերով է դիմում իր հետևորդներին՝ պատմելով ընտանիքում տեղի ունեցող իրավիճակի մասին։

Այժմ, երբ դրամահավաքը ավարտված է և որդու՝ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ գումարը արդեն հավաքված է, նա նոր տեսաուղերձ է հրապարակել իր ինստագրամյան էջի սթորի բաժնում։

Տեսանյութում Գոռ Հակոբյանը խնդրում է հետևորդներին հետևել նաև Ֆելիքսի պաշտոնական էջին։ Նրա խոսքով՝ փոքրիկը շատ է ոգևորվում մարդկանց ուշադրությունից, ջերմ խոսքերից և աջակցությունից։

Դերասանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս դժվար օրերին եղել են իրենց կողքին։

Առաջարկում ենք դիտել Գոռ Հակոբյանի նոր տեսանյութը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: