Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը ով այս ընթացքում ԱՄՆ-ում է գտնվում, այնտեղ էլ պլանավորում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Քրիստինան արդեն պարզել է երեխայի սեռը. նա աղջիկ է ունենալու:
Դերասանուհու նոր հրապարակած տեսանյութը չափազանց զավեշտալի է, որին կից գրել է. Միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր տխրում են, երբ պարզվում է աղջիկ են ունենալու: Ես շաաատ երջանիկ եմ, չէ որ յուրաքանչյուր երեխա Աստծո օրհնությունն է, Աստծո մեծագույն նվերը:
Հետաքրքիրն այն է, որ չնայած այն փաստին որ արդեն հայտնի է Քրիստինայի կարգավիճակը, բայց նրա հրապարակած լուսանկարներում չի երևում կլորիկ փորիկը: