Քրիստինա Եղոյանը հայտնել է իր առաջնեկի սեռը

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ մեր տեղեկություններով՝ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին, թեև փորձում է գաղտնի պահել այդ լուրը։ Քրիստինան նաև տեսահոլովակ է նկարահանել՝ ցույց տալով գեղեցիկ կարգավիճակը, սակայն դեռևս չի թողարկում այն։

Այսօր Քրիստինան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր հղության լուրը՝ Ինստագրամի իր էջում թողարկելով տեսանյութ և ցույց տալով, թե ինչպես է պարզել առաջնեկի սեռը։ Քրիստինայի և Սիմոնի առաջնեկն աղջիկ է։

«Այստեղից է սկսվում իրական կյանքը,սերն ու երջանկությունը»,– տեսանյութին կից գրել է երգչուհին։

Նշենք, որ բալիկի ծննդին ընդառաջ Քրիստինան մեկնել ԱՄՆ։

Քրիստինան և Սիմոնն ամուսնացել են այս տարվա մարտին։ Նրանք շքեղ հարսանիք էին կազմակերպել իրենց միության առթիվ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: