Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը բարկացրել է թուրքերին. ի՞նչ է տեղի ունեցել

Քարդաշյան ընտանիքում կարծես արդեն ավանդույթ ու սկզբունքային հարց է դարձել Հայաստանն ու հայկականը գովերգելը, փառաբանելը: Նրանք առիթը բաց չեն թողնում ամերիկյան միջավայրում հայկական քարոզ տանելու, աշխարհին Հայաստանի մասին պատմելու համար:

Պարբերաբար համաշխարհային մամուլի էջերում հայտնվում է Հայաստանի անունը հենց Քարդաշյան քույրերի առիթով: Մի դեպքում Քիմը ցուցադրում է հայկական զարդերն ու Հայոց բնաշխարհը՝ գովազդելով դրանք, մեկ այլ դեպքում նա իր բազմամիլիոնանոց հետևորդներին հորդորում է ազդել իրենց սենատորների վրա Հայոց Եղեռնի հարցին հայանխաստ լուծում տալու համար:

Այս իրողությունները բացասաբար են ընդունվում թուրքական միջավայրում: Նրանք ամեն կերպ փորձում են հակադարձել հայկականի այս մասշտաբով հանրայնացմանն ու ճանաչմանը:

Հերթական ցասումը Քարդաշյան քույրերի նկատմամբ դրսևորվեց այն ժամանակ, երբ Քարդաշյան քույրերից Քուրթնին իր ինստագրամի էջում տեղադրել էր փախլավայի նկար և մեկնաբանել այն որպես համեղ հայկական տնական փախլավա:

Դրան հաջորդել են թուրք օգտատերերի հարձակումները մեկնաբանությունների տեսքով: Նրանք հորդորել են թուրքական զագային փախլավան չկոչել հայկական, հայտարարել են, թր այդպիսով հատվում է թուրքական համբերության կարմիր գիծը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: