
Ազգությամբ հայ ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը արխիվային լուսանկար է հրապարակել իր հայ պապիկի հետ:

Լուսանկարում փոքրիկ Քիմն է գեղեցիկ զգեստով և սպիտակ ժապավենով: Նա նստած է պապիկի ծնկներին, իսկ վերջինս նրան ջերմ գրկել է:

«Ես և իմ պապ՝ Արթուր Քարդաշյանը: Մայրս մշտապես գանգրացնում էր մազերս: Ես մինչև այսօր ունեմ այդ գանգրացնող ապարատը և բոլորովին վերջերս էլ եմ օգտվել դրանից», — Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել է Քիմ Քարդաշյանը:
30 րոպե անց լուսանկարն արժանացել է ավելի քան 300 հազար հավանումների: Որոշ օգտատերեր խորհուրդ են տվել Քարդաշյանին որդուն անվանակոչել ի պատիվ պապիկի: