«Տղայիս՝ Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով»․ անկեղծանում է Աննա Էլբակյանը

Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման, որում Երանուհուն է մարմնավորում Աննա Էլբակյանը, մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում: BRAVO.am-ի նոր զրույցը դերասանուհու հետ իր կերպարի, արդեն սիրված աղոթքի տեսարանի, երկրում տիրող իրավաճակի եւ թոռնիկների մասին է:

«Մարդկանց մեջ մրցակցություն կա»

«Պատվի համարն» իմ եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի առաջին համագործակցությունն էր: Տպավորված եմ իր կատարած աշխատանքով: Հրաչի հետ շատ հեշտ էր, քանի որ նկարհանման հրապարակում ուշադիր է բոլոր դետալներին: Դերասանական կազմը եւս շատ պրոֆեսիոնալ էր, անգամ փոքր թվացող դերերը մարմնավորում էին հրաշալի դերասաններ:

Ի սկզբանե զգում էի, որ ստացված նախագիծ ու հետաքրքիր աշխատանք է լինելու, քանի որ շատ լավ էի ճանաչում դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աղասարյանին:

«Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով»

Հիմա տանն ենք, ունենք շատ ազատ ժամանակ ու պետք է տեղին օգտագործենք: Երբ այս իրավիճակը դեռ չկար, ես վազքի մեջ էի՝ թատրոն, նկարահանման հրապարակ, անկախ ինձնից՝ պլաններ էի կազմում հաջորդ օրվա համար: Բայց, ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, ասա նրան քո վաղվա պլանների մասին: Հիմա մարդիկ, բուժաշխատողները պայքարում են կյանքերի համար: Տղայիս՝ Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով:

Արթնանում էի, բայց չէի ուզում արթնանալ, շնչում էի, բայց չէի ուզում շնչել: Եկավ մի օր, երբ որոշեցի՝ պետք է ապրեմ ու ապրեցնեմ: Եթե ես չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ:

Թոռնիկների մասին

Աղջիկս, թոռնիկներս ամեն օր մեր տանն են. ապրում են մեր դիմացի շենքում: Թոռնիկներիս հետ զբոսնում ենք բակում՝ պահպանելով համաճարակի կանխարգելման բոլոր կանոնները: Նրանք դեռ փոքր են, բայց արդեն աղոթել գիտեն, ամեն օր աղոթում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: