Տեղի է ունեցել Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի պսակադրությունը

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ Հայկ Պետրոսյանը երեկ պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները Անի Թադևոսյանի հետ, ում հետ տևական ժամանակ է, ինչ շփվում էր: Պաշտոնական արարողությունից հետո զույգը փոքրիկ խնջույք է ունեցել, սակայն այս ամենը, կարծես թե, դեռ նախահարսանիքն էր:

Մեզ հայտնի է դարձել, որ երեկ՝ հունիսի 9-ին, Սանահինի վանական համալիրում տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: Ներկա էին միայն զույգի մտերիմները: Զույգը որևէ հրապարակում դեռ չի արել:

Starnews-ը շնորհավորում է Հայկին և Անիին՝ մաղթելով հարատև սեր:

Հավելենք, որ Հայկ Պետրոսյանը չի սիրում խոսել իր անձնական կյանքից, նախկինում հանրայնացրել էր միայն դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ նշանադրությունը, սակայն բաժանման մասին նախընտրել էր լռել:

Ինչ վերաբերում է Հայկի կնոջը՝ Անիին, վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: