Տեղի է ունեցել Արուսյա Կավկազի թոռնիկի շքեղ ատամհատիկի արարողությունը. Բացառիկ հոլովակ

Ռուսաստանաբնակ հայ բլոգեր, ինֆլուենսեր Արուսյա Կավկազը մեծ հայտնիություն և սեր է վայելում հանրության կողմից։

Նրա մասնակցությամբ հոլովակներն էլ շատ արագ տարածվում են համացանցում և ունեն մեծ դիտելիություն։

Արուսյան իր ինստագրամյան էջում հայտնի է տարատեսակ ու մեծ չափաբաժնով ուտեստներ պատրաստելով, սակայն դրան զուգահեռ բլոգերը պարբերաբար այնտեղ կիսվում է նաև ընտանեկան հոլովակներով։

Օրեր առաջ տեղի է ունեցել բլոգերի թոռնիկի ատամհատիկի արարողությունը, որին ընտանիքը իրենց հատուկ շքեղությամբ է պատրաստվել։

Արուսյայի թոռնիկը՝ Դավիթը, ընտրել է երեք մասնագիտություն, որոնք ժամանակի պահանջվածներից են։ 

Բլոգերը հրապարակել է հոլովակներ՝ ցույց տալով,  թե ինչպես են նշել օրը։ 

StarNews.am-ը շնորհավորում է մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: