Վարդուհի Վարդանյանի հարսը ցույց է տվել, թե ինչպես է զբոսնում նորածին դստեր հետ (Video)

Starnews.am-ը գրում է

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 3-ին լույս աշխարհ է եկել Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի և Մերի Ղազարյանի դուստրը։ Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էր ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլ: Այս անգամ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում: Նշենք, որ նորաթուխ ծնողները դեռ չեն ցույց տալիս երեխայի դեմքը, սակայն երեխայի վերաբերյալ այլ մանրամասներով կիսվում են:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: