Վարդուհի Վարդանյանի հարսը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Հունիսի 3-ին ծնվել է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի թոռնիկը։ Երգչուհու որդին աղջիկ է ունեցել և փոքրիկին անվանակոչել ի պատիվ մայրիկի։ Վարդուհու հարսը պարբերաբար ծննդատնից հրպարակումներ էր անում իր էջում։

Մերին նաև կադրեր էր հրապարակել դստեր դուրս գրման արարողությունից, որտեղ առկա էր գեղեցիկ ձևավորում, տորթ, փուչիկներ: Այս ամենը նա հրապարակել էր իր էջում:

Այս անգամ նա փոքրիկի մասնկցությամբ լուսանկար է հրապարակել, որում երեխան բռնել է մայրիկի ձեռքը: Փոքրիկի շապիկին կա նաև հետաքրքիր գրություն`«Սիրում եմ մայրիկիս»: Մերին դեռ լիարժեք ցույց չի տալիս երեխայի դեմքը և դժվար է ասել` ում է նման:

Հիշեցնենք, որ Ռուբենն ու Մերին ամուսնացել են 2021 թվական հունվարի 23-ին:Նրանց հարսանիքի քավորը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն էին:

Понравилась статья? Поделиться с друзьями: