Վարդի թերթիկներ, անսպասելի անակնկալ․ երգչուհի Լենա Ղազարյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել (Տեսանյութ)

Երգչուհի Լենա Ղազարյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել։

Միկրոբլոգի իր էջում երգչուհին, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ոււմ, նոր հոլովակ է հրապարակել, որում նա եւ ընտրյալը քայլում են դեպի կարմիր վարդերով զարդարված «տաղավար»։

Զույգին սպասում են հարազատները։ Լենան սպիտակ հանդերձանքով է, գեղեցիկ վարսահարդարմամբ եւ շպարով։ Լենայի սիրելին մատանին դնում է նրա մատին, ապա սկսում են պարել։

«Ես ասացի այո», — հրապարակմանը կից գրել է Լենա Ղազարյանը։

Տեսանյութը ստորև

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: