«Սրանից մոտ 2 տարի առաջ երթևեկում էի առանց ամրագոտի ` դա այն ժամանակ էր , երբ առավել խիստ էին հետևում ամրագոտի գցելուն … Ու հանկարծ կարմիր լույսի տակ…»

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նույնիսկ, եթե մարդը սխալ է չի կարելի նրան «պատին դեմ տալ»
դա ծնում է ատելություն` թշնամանք ու նման զգացմունքները հղի են ծայրահեղ քայլերով…
Սրանից մոտ 2 տարի առաջ երթևեկում էի առանց ամրագոտի` դա այն ժամանակ էր, երբ առավել խիստ էին հետևում ամրագոտի գցելուն…Ու հանկարծ կարմիր լույսի տակ կանգնած մեքենայիս կողքին հայտնվեց ճանապարհային ոստիկանության մեքենան…Ես խառնվեցի` ուզում էի արագ գցել ամրագոտիս:Բնականաբար ոստիկանը նկատեց ու ասաց. Սարգիս արդեն տեսել եմ, կարիքը չկա… ու ավելացրեց. Քեզ շատ են հետևում երիտասարդները` շատերն են Ձեզ ուզում նմանվել, իսկ դա նշանակում է առաջին հերթին դուք եք պարտավոր օրինակ ծառայել:Հարցը տուգանելու, կամ չտուգանելու մեջ չէ,դա չի կարևորը, այլ այն թե յուրաքանչյուրս ինչքանով կարող ենք օգտակար լինել մեկս մյուսին և հասկանալ, որ մեզ տրված հնարավորություններով պարտավոր ենք օրինակ ծառայել ուրիշներին, ովքեր չեն հասկանում դրա կարևորությունը…Ասեմ անկեղծ ազդվեցի և արագ սխալս ուղղեցի…

Սակայն, եթե իմ և ոստիկանի երկխոսությունը չստացվեր ազդվելու փոխարեն ես միգուցե ատեի նրան` նույնիսկ գիտակցելով, որ նա ճիշտ է, իսկ, եթե ատեի ապա ամեն բան կանեի հակառակ և օրնքին և օրինապահին…
Խոսել, բացատրել, չվախացնել, չդնել անելանելի իրավիճակի մեջ մարդուն, որ հետո չունենալ ողբերգություն…
Հավատացեք ամեն հարց կարելի է լուծել հանգիստ, հավասարակշռված ու հիմնավորված խոսքով` ոչ թե հայհոյանքով, պիտիներով, մատ թափահարելով ու հաթաթաներով…Դա ոչ մի լավ բանի չի տանի…»:

texekatu.ru


Понравилась статья? Поделиться с друзьями: