Օրեր առաջ Starnews-ն արդեն տեղեկացրել էր այն մասին, որ ըստ լուրերի՝ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը հղի է: Starnews-ի տեղեկությունները հաստատվել են, Սոֆյան և Աշոտ Տեր-Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկին:
Նախքան հրապարակելը կապ հաստատեցինք Սոֆյայի հետ՝ նշելով, որ ցանկանում ենք անձամբ հաստատում ստանալ, սակայն նա առանց լսելու հարցը, խնդրեց զանգահարել 1-2 օրից: Ավելի ուշ կրկին զանգահարեցինք դերասանուհուն՝ ասելով, որ ունենք նման հստակ տեղեկություն, նա ասաց, որ պաշտոնական տեղեկություն կտա երկու օրից: Այլ մեկնաբանություն Սոֆյան չտվեց։
Անկախ ամենից՝ Starnews-ը պնդում է մեր տեղեկատվության իսկությունը և շնորհավորում ենք Աշոտին և Սոֆյային` մաղթելով վերջինիս բարի ազատում:
Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր նաև հայտնել Լիլիթ Հովհաննիսյանի հղիության մասին, սակայն ստացել էր սպառնալիքներ Լիլիթի թիմի կողմից, որից հետո խնդրել էինք հակառակն ապացուցող փաստ, սակայն կարճ ժամանակ անց Լիլիթը իր հղիությունը հաստատող տեսանյութ հրապարակեց: