Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները

Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:

ՀԺ-ն փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը:

Понравилась статья? Поделиться с друзьями: