Սթրեսի մեջ էի, ինձ թվում էր կյանքն ավարտվել ա. Գարիկի կինը`Մարիաննան անկեղծանում է

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Գարիկի կինն է` Մարիաննա Վարդանյանը:

Starnews.am-ը հետևել և առանձնացրել է Մարիաննայի անկեղծ խոստովանությունները:

Մարիաննան խոսել է գերհոգնածության, սթրեսային օրերի և դրանց հաղթահարման մասին.

«Երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում և անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսի մեջ էի ընկնում, ինձ թվում էր կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում, ոչ թե կարդալու և սովորելու, այլ երեխաներիս համար, այլ զգացողություն է: Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել դրականը:

Starnews.am-ի աչքից չվրիպեց, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին` Մարիաննան նշեց, որ 3 անգամ զգացել է դա, 1-ին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա: Մարիաննայի խոսքով` դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է, և դու պետք է դա ընդունես:

«Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ էդ զգացողությունն էլ քո մեջ լինի, ապրես ու անցնի»:

Ամբողջական հաղորդումը`ստորև

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: