Դերասանուհի Ռոզա Դավթյանը հուզիչ գրառում է կատարել՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան ցավալի լուրին։

Ռոզան հրապարակել է համատեղ լուսանկար և կիսվել նրա մասին ջերմ հիշողություններով՝ գրելով.
«Դու շատ տաղանդավոր ես, Ռոզա, ոչ թե փոքր քայլերով ես առաջ գնում, այլ թռիչքներով, ու քո մեջ ոչ թե միայն դերասանի, այլ արտիստի տաղանդ կա…
Պարոն Ալեքսանյան… Ձեզնից շատ բան եմ սովորել։ Մեծ պատիվ էր ձեզ հետ լինել նույն նախագծերում, ու առավել ևս մեծ պատիվ էր ձեզնից լսել գովեստի խոսքեր իմ մասին։ Դրանք միշտ կմնան սրտումս»։