Պարզաբանում. լույս աշխարհի է եկել ոչ թե Սևակ Ամրոյանի, այլ նրա կնոջ քրոջ երեխան

Tert.am Life֊ ը հրապարակում էր արել, որ լույս աշխարհ է եկել երգիչ Սևակ Ամրոյանի առաջնեկը:

Նման հրապարակման առիթ էր հանդիսացել այն, որ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինեն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր նորածնի լուսանկարը՝ թաքցնելով երեխայի դեմքը, իսկ լուսանկարին կից գրել էր .«Ուրիշ աշխարհ»:
«Ես կիսվել եմ մեր ուրախությամբ, լուսաննկարում իմ երեխան չէ». Սևակ Ամրոյանի կինը մանրամասնում է

Րոպեներ առաջ հրապարակումների վերաբերյալ ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պարզաբանում է տարածել Սևակ Ամրոյանը, նշելով, որ նորածինն իրենց առաջնեկը չէ:
«Ես ընդամենը կիսվել եմ մեր ուրախությամբ, իսկ լուսանկարում քրոջս երեխան է»,- գրել է նա։
Երգչի պարզաբանումից հետո Tert.am Life-ը խմբագրել է հրապարակումը։

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: