«Պահը բաց չեմ թողել ու էնքաաաան եմ համբուրել մեր Էրիկի թուշիկները․․․ երգչուհի Նարե Գևորգյանը հանդիպել է Էրիկին․ ահա թե ինչ է պատմում

Ադրբեջանից վերադարձած մեր տասնհինգ տղաների թեման շարունակում է ակտուալներից մնալ։ Օրերս վերադարձած տղաների պատվին կազմակերպվել է վերադարձի տոնական երեկո, որին հրավիրված են եղել ոչ միայն վերադարձածներն իրենց մտերիմներով, այլ նաև հայտնի կերպարներ։

Ներկաների մեջ է եղել նաև երգչուհիներից Գևորգյան Նարեն, ով իր զգացողություններով ու ապրումներով կիսվել է երեկոյից հետո։ Նա հանդիպել է նաև բոլորիս արդեն իսկ հարազատացած Էրիկ Խաչատրյանին։ Նարեն գրել է, որ բառերով խիստ դժվարանում է նկարագրել իր հուզմունքն ու ապրումները։

«Պահը բաց չեմ թողել ու էնքաաան եմ համբուրել մեր Էրիկի թուշիկները (էդպես էլ չկշտացա)»։ Նարեն նաև գրել է, որ բոլորի կուտակած ջերմությունը ու սերը կարողացել է փոխանցել Էրիկին, այնպես որ՝ բոլորն էլ կարող են այդ առումով հանգիստ ու շնորհակա լինել։

Նարեն նաև երեկոյից և Էրիկի հետ հանդիպումից լուսանկարներ է տեղադրել՝ արժանանալով ջերմ ու ոգևորիչ բազմաթիվ մեկնաբանությունների շատերի կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: