Չեմ պայքարել ամբողջ կյանքս, որ թողնեմ դուք 2 րոպեում քանդեք. Սուպեր Սաքո (լուսանկարներ)

Օրեր շարունակ համացանցի ամենաքննարկվող թեմաներից էր ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ռեփերն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է. «Չեմ պայքարել ամբողջ կյանքս և ստեղծել այն ինչ ունեմ, որ թողեմ դուք 2 րոպեում քանդեք»:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»:

Տեղի ունեցածի մասին պարզաբանմամբ էր հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը:

Վարդապետի թանգարան ինստիտուտից ևս անդրադարձել են երգչի մեկնաբանությանը և հայտնել. «Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։ Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր»։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: