Ով ոնց կարողացավ ինքնահաստատվեց, իսկ ինձ անգրագետ ասողներին… Բլոգեր Մագան զայրացած է

Սկանդալային միջադեպից հետո բլոգեր Մագան անդրադարձել է տվյալ թեմային՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր իրեն աջակցել են եւ հասկացել են, որ «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ ինքը ծաղրում  եւ հեգնում էր, ինչպես նաեւ շատ համբերատար էր:

Միաժամանակ, Մագան անդրադարձել է նրանց, ովքեր վատաբանել են իրեն.

«Ով ոնց պետք էր ինքնահաստատվեց: Խոսքս ուղղում եմ էն մարդկանց, ում առիթ էր պետք վատաբանելու: Հիմա բոլոր վատաբանողներին, հատկապես՝ այն տիկտոկերներին, որոնց թվում է… Եթե դու բավական հետ ես ամեն ինչով, էդտեղից խոսելը թվում է, թե հետեւից ես խոսում»:

Մագան նրանց խորհուրդ տվեց որակ տալ, իսկ ինքն իր մասին ասաց, որ Հայաստանում որպես տիկտոկեր առաջիններից է, իսկ նրանք, ովքեր իրեն անգրագետ են համարել, խոստացավ, որ կտեսնեն իր խելքը մեկ այլ հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ Մագայի մասնակցությամբ հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի վերաբերյալ Մագան Starnews-ին ասել է հետեւյալը.

«Հաղորդումը նայող մարդկանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, որը ուզել են՝ թողնեմ, սակայն ես էի ավելի շատ ծաղրում նրանց՝ պատասխանելով՝ չգիտեմ»:

Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել,  քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե   ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: