Ովքե՞ր են նկարահանվելու Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում. Մանրամասներ

Օրեր առաջ ավարտին մոտեցավ Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, որն ամիսներ շարունակ լինելով հեռուստաէկրաններին հայտնվել էր հեռուստադիտողների քննարկումների և քննադատությունների կենտրոնում։ Դիանան ևս անդրադարձել էր այդ խոսակցություններին՝ հորդորելով ցեխ շպրտելու փոխարեն օգնության ձեռք մեկնել և խորհուրդ տալ։

Չնայած որ սերիալի նկարահանումները նոր են ավարտվել, ստեղծագործական անձնակազմը արդեն սկսել է նոր հեռուստասերիալի նկարահանումները։ Պրոդյուսեր և սցենարիստ Դիանա Գրիգորյանն էլ հայտնել է, որ նոր սերիալում կնկարահանվեն նաև դերասանուհի Լիլիթ Բադանյանը և դերասան Կարո Հովհաննիսյանը։

Նշենք, որ և՛ Լիլիթը, և՛ Կարոն նախկինում նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել Դիանա Գրիգորյանի նախագծերում։

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: