«Շատ շքեղ նվերներ եմ ստացել». «Հայաստանի գեղեցկուհի» Հայկուհի Մաթևոսյանի 20-ամյակի խնջույքն ու անակնկալները

«Շատ շքեղ նվերներ եմ ստացել»: «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանը երեկ տոնել է 20-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրվա ընթացքում իրեն բազմաթիվ անակնկալներ են մատուցել, սակայն առաջինը եղել են քույրն ու ընկերուհին, ովքեր կեսգիշերին զարդարել են իր սենյակը:

Ըստ Հայկուհու՝ այս տարի մեծ խնջույք չի նախաձեռնել, սակայն տարեդարձի 2 խնջույք է կազմակերպել, առաջինը երեկ էր, երկրորդը՝ այսօր:

«Ամեն  տարի մեծ շուքով եմ նշել ծնունդս, երկար նախապատրաստվել եմ: Այս տարի զգացողությունս այլ էր: Մեծ շուքով ծնունդս նշելու ցանկություն չունեի, ցանկանում էի  ավելի ընտանեկան, մտերմիկ շրջապատում նշել ծնունդս: Երևի, տարեցտարի հասունանում ես, դա է պատճառը: Երեկվա խնջույքը կազմկակերպել էին քույրս և ընկերներս: Ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ: Այսօրվա խնջույքին ևս ներկա են լինելու ամենամտերիմ մարդիկ: Շատ հյուրեր չեմ ունենալու»,- ասաց նա:

Հայկուհի Մաթևոսյան

Ըստ Հայկուհու՝ այս տարիքը շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. «Ամեն ինչի հանդեպ ավելի պատասխանատու եմ դառնալու: Առաջ էլ էի պատասխանատու, բայց այս տարիքը մի քիչ այլ է»:

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակրի խոսքով՝ այս տարի իրեն շատ անակնկալներ են մատուցել, այդ թվում՝ անանուն:

«Անակնկալներ շատ են եղել թե՛ ընտանիքիս անդամների, թե՛ ընկերներիս, թե՛ անծանոթների կողմից: Անանուն անակնկալները շատ էին: Այնպիսի մեծ ծաղկեփունջ էին ուղարկել, որ մեր տուն չէր մտնում, այդպես էլ թողեցի դրսում: Անանուն նվերները չեմ ընդունել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրանք մատուցողներին»,- ասաց նա ու հավելեց, որ 20-ամյակի կապակցությամբ արժեքավոր նվերներ շատ է ստացել:

Юная красавица из Еревана

«Շատ շքեղ նվերներ եմ ստացել, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչ:  Սովորաբար, միայն ծնողներիս եմ ասում, թե ինձ ինչ նվիրեն, թեև եթե չասեմ էլ, նրանք գիտեն, թե ինչից կարող եմ ուրախանալ: Իրենց մատուցած նվերը շատ սպասված էր ինձ համար: Չասեմ երազում էի, բայց շատ էի ցանկանում ունենալ դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տարեդարձի առթիվ մտապահված երազանքին՝ Հայկուհին ասաց, որ պարտաճանաչ մտապահում է երազանք, սակայն վստահ է երազանքն իրականացնելու համար պետք է գործել:

«Ամեն տարի մտապահում եմ երազանք, բայց չեմ կարծում, որ տորթի մոմերը փչելիս պահված երազանքները պետք է կատարվեն: Երազանքները հենց այնպես չեն կատարվում, դրանց իրականացման համար պետք է ունենալ մեծ աշխատասիրություն, լինել նպատակասլաց»,- եզրափակեց նա:

Հայկուհի Մաթևոսյան

Աղբյուր՝ tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: