3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:
Այս անգամ երգչուհին հրապարակել է իր 3 երեխաների մասնակցությամբ սթորի`կից հումորային գրառում անելով.
«Նրա անձնական թիկնապահները»:

Օրեր առաջ էլ երգչուհին իր դստեր հետ ունեցած գիշերային զբոսանքի կադրերն էր ներկայացրել,որտեղ մայր ու դուստր`ձեռք-ձեռքի տված, զբոսնում էին:

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել: