Երգիչ Միհրան Ծառուկյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտի մկրտության արարողությունից։
«Աստված պահապան բոլոր մանուկներին»,– լուսանկարին կից գրել է նա։
![]()
Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին իրենց որդուն մկրտել են 1–ամյակի օրը։ Նրան ընտրել էին Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցին, որտեղ նաև պսակադրվել էին։
Մկրտությունից հետո զույգը մեծ խնջույք էր կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում, որին ներկա էին մեծ թվով հյուրեր։ Նույն օրը Միհրանն ու Արփին կազմակերպել էին նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը։ Փոքրիկ Ռոբերտն ընտրել էր ֆուտբոլիստի մասնագիտությունը։