Աղաս Մանուկյանը տարիներ առաջ փոքր քայլերով սկսեց իր կարիերան ու հաստատվեց հայկական շոուբիզնեսում։ Նրան սիրեցին, ու բացի գործունեությունից քննարկվեց նաև հումորիստի անձնական կյանքը։

Աղասն էլ իր անկեղծ հրապարակումներով կիսվեց սոցիալական էջերում` այդպիսով ցույց տալով նաև իր կյանքի հուզիչ դրվագները։
Մեկ անգամ չէ, որ հումորիստը խոսել է իր մայրիկի կորստի մասին։
Երեկ Աղասը մի գրառում է արել, որից չհուզվելը հնարավոր չէ.
«Էսօր փողոցում մի կնոջ տեսա, ով շատ էր նման մորս, նույն բոյի, նույն սանրվածքով, որով տեսել էի վերջին անգամ, վազելով մոտեցա բարևեցի, ասեցի թույլ տվեք գրկել Ձեզ, գրկեցի: Էդ կինը ապշած ինձ էր նայում , չէր հասկանում ինչ ա կատարվում, ասեցի.
-Չէ, ես գիժ չեմ, ուղղակի շատ եմ կարոտել մորս
ՄԱ՛Մ , կարոտել եմ»։
![]()