«Մինչև Մահը Չբաժանի Մեզ». Սոբչակն Ու Բոգոմոլովն Ամուսնացել Են. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նորապսակները դիակառքով են զագս գնացել, իսկ ավելի ուշ նրանք  մեկնեել են առևտրի համալիր, որտեղ և նշել են հարսանիքը սև սպասքով ու կարմիր սփռոցներով։

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն ամուսնացել են, բայց արել են դա անսովոր գոթական ոճով. թեև հարսի զգեստից դա չի երևում։

ՌԵՆ ՏՎ–ի կադրերից երևում է, որ զույգը սև դիակառքով է Գրիբոեդովսկի ՔԿԱԳ (զագս) գնացել: Դիակառքը զարդարված է եղել կարմիր ծաղիկներով։

Մեքենայի վրա գրված է եղել՝ «Մինչև մահը չբաժանի մեզ»։

 Пока смерть не разлучит нас на свадебном автомобиле режиссера Константина Богомолова и телеведущей Ксении Собчак (13 сентября 2019). Москвa
КОРНИЕНКО ЕВГЕНИЯԴիակառքը, որով իրենց ամուսնությունը գրանցելու են գնացել Սոբչակն ու Բոգոմոլովը

Սոբչակն ու Բոգոմոլովը դանդաղ դուրս են եկել մեքենայից ու առանց շտապելու գնացել պսակադրության արարողությանը։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` արարողությունը անց է կացվել «Պետրովսկի պասաժ» առևտրի համալիրում։ Արարողությունը գոթական ոճով է եղել. սև սպասք, կարմիր սփռոցներ և այլ տարրեր։ Ընդհանուր առմամբ, ԶԼՄ–ների տվյալներով, արարողությունը 16 միլիոն ռուբլի է արժեցել։

Ի դեպ, Սոբչակն արդեն հասցրել է ցույց տալ հարսանեկան զգեստն Instagram–ի իր էջում։ Նա հետևից լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել. «Կարծում եմ՝ պատրաստ եմ կյանքիս կարևորագույն օրվան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: