Միայն տեսնեք՝ ինչպես է արձագանքել Իրինա Այվազյանը՝ Գևորգ Մկրտչյանի և նրա նոր ընկերուհու լուսանկարին

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Իրինա Այվազյանից բաժանվելուց հետո նոր ընտրյալ ունի: Երգիչն ինստագրամյան իր էջում ընտրյալի հետ նոր լուսաանկար է հրապարակել, որում հետևի ֆոնին գտնվող հեռուստացույցում երևում է Գևորգի նախկին ընկերուհին՝ դերասանուհի Իրինա Այվազյանը:

«Ի դեպ շատ էիք գրել, Իրինան ինչ գործ ունի էկրանին: Շատ պատահական ա հայտնվել էկրանին: Եթե նկատել եք, տվյալ տեսարանում հեռուստացույցով միացված էր «Ուզում եմ ավազին սերս նկարել» տեսահոլովակս: Նկարվելու ժամանակ չենք նկատել, որ երգը փոխվել էր ու արդեն «Օդս քիչ ա» տեսահոլովակն էր միացել: Երբ նկարահանումները ավարտվեցին ու արդեն տանն էինք, նկարները նայելուց նոր նկատել ենք ետևի ֆոնը»,- լուսանկարին կից գրել է Գևորգը:

Լուսանկարը մեկնաբանել է նաև Իրինա Այվազյանը, ում այս փաստը ևս ծիծաղեցրել էր:

Հավելենք, որ Գևորգի նոր ընկերուհին՝ Քրիստինան, նկարահանվել է նաև երգչի նոր տեսահոլովակում:

Հատկանշականն այն է, որ Իրինա Այվազյանը ժամանակին նույնպես նկարահանվել էր արդեն նախկին սիրելի Գևորգի տեսահոլովակում:

Հիշեցնենք, որ դերասանուհի Իրինա Այվազյանն ու երգիչ Գևորգ Մկրտչյանը ժամանակին համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգերից մեկը:

Սակայն որոշ ժամանակ անց նրանք բաժանվեցին:

Տարեվերջին իր հարցազրույցներից մեկում Իրինան խոստովանել էր, որ նոր ընտրյալ ունի:

Նա նշել էր, որ Գևորգ Մկրտչյանը ճանաչում է իր ընտրյալին և հավանություն է տվել իրենց հարաբերություններին:

Վերջերս էլ իր հարցազրույցում Գևորգը խոստովանել էր, որ իր համար ծանր էր իմանալ, թր Իրինան նոր ընտրյալ ունի:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: