«Մենակ ես գիտեմ ոնց եմ ուզում նորից գրկեմ քեզ ու պաչեմ…ընտանիքիս անդամ». Ալեքսանդր Բաբասյանի հուզիչ գրառումը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է Հայկոյի մասնակցությամբ տեսանյութ և մակագրել.

«Կներես են բոլոր վարյկյանների համար, որ կողքտ չեմ եղել… Ոնց եմ ապրելու առանց քեզ իմ կեսս, իմ ընտանիքի անդամ, իմ արյուն առանց քո ծիծաղի, առանց քո մաքրության ու բարության, առանց քո խորհուրդների, մի վայրկյանում սաղ կյանքս փոխեցիր, թողեցիր ու գնացիր…. Մղկտում եմ, սիրտս կտոր-կտորա լինում, բան չեմ կարողանում փոխեմ։ Մենակ ես գիտեմ ոնց եմ ուզում նորից գրկեմ քեզ ու պաչեմ…»:

Հավելենք, որ այսօր Հայկոյի նախկին կինը, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, խախտել է լռությունը: Նա հուզիչ գրառումներ է արել, ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: Երգչուհին խոստովանել է, որ որդուն չի կարողանում ասել այդ մասին.

«Առանց քեզ ես մնացի թույլ եւ անօգնական, ես չեմ կարողանում Արմանին ասել: Ես նրան տանն եմ փակել, որ ոչ ոք փողոցում նրան չասի սրա մասին: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է ապրում իր մանկական կյանքով եւ գաղափար անգամ չունի նրա մասին, թե ինչպես է աշխարհը ողբում … եւ ես չեմ կարող նրան ասել այս մասին … Ուղղակի չեմ կարող: ինչու թողեցիր այդ ամենը իմ ուսերին, ինչու: Բոլորը հիմա աում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, որ պետք է նաեւ մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող նրան փոխարինել քեզ: Ինչու՞ է Աստված տանում լավերին: Ինչու՞:

Ես չեմ կարողանում պատասխան գտնել այս հարցին եւ երբեք չեմ կարողանա : Հանգչիր խաղաղությամբ: Բայց խոստացիր, որ միշտ կլինես կողքիս: Դարձիր մեր պահապան հրեշտակը: Իմ ամենահարազատ մարդ: Ներիր ինձ »:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: