«Մեգին գիտեր, որ այդ տղան իրեն սիրահարված է ու ժպիտով արձագանքեց գրառմանը»․ Իրինա Թովմասյանը՝ դստեր՝ ընկեր ունենալու լուրերի և 17-ամյակի խնջույքի մասին

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ավագ դուստրը` երգչուհի Մեգի Բադիրյանը, օրերս նշել է 17-ամյակը։ Պատանի երգչուհին տարեդարձի առթիվ ուշագրավ շնորհավորանք էր ստացել, որը լայն տարածում գտավ համացանցում և քննարկումների տեղիք տվեց, որ Մեգին ընկեր ունի։

Իրինա Թովմասյանը Tert.am Life-ին պատմել է դստեր տարեդարձի օրվա մասին, ինչպես նաև խոսել տարածված գրառման ու քննարկումների մասին։

«Քանի որ Մեգին պարերի սիրահար է, միշտ փորձում ենք օրն աշխույժ անցկացնել։ Տարեդարձը նշել ենք Երևանի ժամանցի վայրերից մեկում, ներկա են եղել իր ընկերները: Ես շատ եմ ուրախանում՝ տեսնելով, թե ինքն ինչքան ընկերներ ունի, որքան ընկերասեր է: Հետաքրքիր անակնկալ էինք պատրաստել Մեգիի համար՝ հրավիրելով իր մանկության ծաղրածուին։ Շատ ուրախացավ, երբ տեսավ նրան, այդ ծաղրածուի գալը մեզ համար ավանդույթ է դարձել»,- պատմեց Իրինան։

Կրտսեր քույրիկները Մեգիի համար անակնկալ էին պատրաստել՝ նվիրելով բացիկներ և սեփական ձեռքերով պատրաստված բաժակներ։

Տարեդարձի հյուրերի շարքում եղել է նաև Լևոն անունով տղան, որը Մեգիի հետ զբոսանքից լուսանկար էր հրապարակել և սիրառատ գրառում արել՝ նշելով, որ իր կյանքում ամեն ինչ փոխվել է Մեգիին հանդիպելուց հետո։ Պատանեկան ռոմանտիկ սիրո խոստովանությունը տարածում էր գտել համացանցում: Հրապարակումներում նշվում էր, որ տղան Մոեգիի ընկերն է: Այսպիսի որակումները  զայրացրել են Իրինա Թովմասյանին: Ըստ նրա՝ դստեր համար վաղ է նման թեմաների ուղղությամբ մտածելը։

«Դա անիմաստ է ու, իհարկե, որևէ կապ չունի իրականության հետ։  Մեգին և այդ տղան շատ լավ ընկերներ են, եթե տղան գրառում է անում, որ սիրահարված է, այն էլ՝ այդ տարիքում, չի նշանակում, որ նա դարձավ  դստերս ընկերը։ Մեգին ամբողջությամբ տարված է դասերով, պարապմունքներով, որովհետև այս տարի իր համար շատ կարևոր տարի է: Ուրիշ բաների մասին բացարձակապես չի մտածում։ Մեգիի համար դեռ վաղ է նման թեմաների մասին մտածելը»,- ասաց Իրինան։

Վերջինս նշեց, որ շատերը կարող են իր դստերը սիրահարված լինել և նրան նվիրված գրառումներ անել, հատկապես, տարեդարձի օրը։ Հարցին, թե Մեգին իր ինչպես է արձագանքել գրառմանն ու հրապարակված լուսանկարին՝ Իրինան պատասխանեց․ «Մեգին գիտեր, որ այդ տղան իրեն սիրահարված է, գրառմանն էլ ժպիտով արձագանքեց։ Իրենք լավ ընկերներ են և այդ գրառումը չէր կարող պատճառ դառնալ, որ իրենք վիճեն»։

Նշենք, որ ավելի ուշ Լևոնն Ինստագրամի իր էջը դարձրել է փակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: