Մարիամ Ալեքսանյանը պատմել է՝ ինչպես է եղբայրը վերադարձել Արցախից

Տաղանդաշատ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հուզառատ կերպով հիշել է՝ ինչպես օրեր առաջ տուն վերադարձավ իր հերոս զի նվոր եղբայրը։ Գեղեցկուհին կիսվել է, որ տնեցիք չեն իմացել եղբոր գալու մասին, միայն ինքն է իմացել։ Նա դիմավորել է եղբորը, տուն եկել և մայրիկին ասել, որ ընկերուհին՝ Անահիտ Սանթուրյանն է գալիս։ Բայց դուռը բացվեց և իր եղբայրը մտավ։

«Հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար ցա վ, տագ նապ, սպասում, երազանք»,- նշել է նա՝ շեշտելով՝ բոլոր զգացողությունները միախառնվել էին:

Մարիամը ցանկացել է, որ բոլոր ընտանիքներին Աստված այդ զգացողությունը պարգևի: Նա նշել է՝ շարունակում է աղոթել բոլորի համար․ նրանք էլ են իր եղբայրները, որոնց վերադարձի մասին նա երազում է բոլորի պես՝ խաղաղ երկնքի տակ։

Մարիամը հուզառատ օրվա հրաշալի կադրերն է զետեղել՝ ցուցադրելով որքան էմոցիա կա այդ բերկրալի զգացման մեջ։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: