Մայրանալ պատրաստվող Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայացել է գազարագույն վարսերով:

Լուսանկարներն արվել են Լիլիթի նոր՝ «Տի տի տի» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Նոր տեսահոլովակն ու երգը հղիների մասին է, Լիլիթն այն նվիրել է իր և երգահան Վահրամ Պետրոսյանի ապագա որդուն:

Նշենք, որ հղիության ընթացքում Լիլիթը ներկայանում էր կապույտ և վարդագույն վարսերով: Տևական ժամանակ նա ինտրիգ էր պահում՝ չհայտնելով երեխայի սեռը, բայց այս ամսվա սկզբին բացահայտեց, որ տղա է ունենալու:

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: