Մահամերձ ու անուշադրության մատնված Ստեփան պապին օգնության ձեռք է մեկնել դերասանուհի Անաիս Սարդարյանը

Շաբաթներ առաջ BlogNews.am-ն անդրադարձել էր 84-ամյա Ստեփան Թունիելին, ով սոցիալապես և առողջապես ծայրահեղ վիճակում էր։ Նա միայնակ էր ապրում Մասիս քաղաքի կիսախարխուլ տանը, ու արդեն երկար ժամանակ է՝ ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել։ Նա մոտ մեկ տարի առաջ ընկել ու վնասել էր ազդրոսկրը։

Վիրահատությունից հետո, սակայն, Ստեփան պապիկին չէր հաջողվել ամբողջությամբ վերականգնվել անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով։ Նա գամված էր անկողնուն։ Ծերունու ազգականուհին դիմել էր մեզ խնդրանքով՝  օգնել Ստեփան Թունիելի համար խնամակալ գտնել, որովհետև առանց խնամակալի նրան ոչ մի հիվանդանոց չէր ընդունում։

Օրերս տեղեկացել ենք, որ Ստեփան պապին ծայրահեղ վիճակից դուրս գալ օգնել է դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Դերասանուհու ջանքերով այժմ պապիկը բուժօգնություն է ստանում Նորքի տուն-ինտերնատում ու այսուհետ լինելու է նրանց խնամակալության ներքո։ Ի դեպ, Անաիսն այս մասին չի բարձրաձայնել։ Ամեն ինչ արել է լուռ, առանց շահախնդրության ու սեփական անձը գովազդելու։

blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: