«Եվրատեսիլ 2021»–ում Հայաստանին հաղթանակ բերած պատանի երգչուհի Մալենային տեղափոխել են հիվանդանոց։ Նրան վիրահատել են։
Մալենան Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, որում հայտնել է, որ 2 օր առաջ իրեն վատ է զգացել, շտապ օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատության ենթարկվել։ Նա նշել է, որ հիմա իրեն լավ է զգում։

Թեմայի մասին հրապարակում է արել նաև Մալենայի մայրիկը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը։

Վերջինս շնորհակալություն է հայտնել բոլոր անհանգստացնողներին և նշել, որ Մալենան հիմա իրեն լավ է զգում։
