Ճոխ խնջույք. Ինչպես է անցել Մենչի դստեր նշանադրությունը

Պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստերը՝ Էլինային անդրադառնալու  եղել են, մանավանդ վերջերս:

Էլինան երիտասարդ դիզայներ է, ով բավական ակտիվ է ինստագրամում: Նա հաճախ է հրապարակումներ անում իր սիրելիի հետ, մասնավորապես՝ ներկայացնում է իրենց առօրյան, ռոմանտիկ պահերը, այդ թվում՝ սիրելիի կողմից ստացված շքեղ ծաղիկները:

Երեկ տեղի է ունեցել Էլինայի նշանադրության արարողությունը: Այն իսկապես շքեղ խնջույք է եղել: Մեծ թվով հյուրեր, անակնկալներ, սիրելիի առաջարկ: Արարողությանը երգել են Սարգիս Եղիազարյանն ու Քրիստինե Պելպելյանը:

 

Սարգիս Եղիազարյանը հենց մատանու դնելու պահին հատուկ Էլինա անունով երգ է նվիրել նրանց:

Մենչը տեսանյութ է հրապարակել ինսթագրամի իր էջում և գրել.

Շնորհավոր իմ աղջիկ:Ես երջանիկ եմ,երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով:Սիրում եմ քեզ շաաաատ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Armen Petrosyan (@mench.petrosyan)

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ բավական դժվար է համակերպվել Էլինայի՝ ընտրյալ ունենալու մտքի հետ, ավելին՝ 4 օր չի քնել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: