Հրաշալի լուր Արմենչիկի ընտանիքում

Երգիչ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։

Երգիչն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել կնոջ և երեխաների հետ, որտեղ երևում է, որ միջոցառում են կազմակերպել փոքրիկի սեռն իմանալու համար։

Картинки по запросу "armenchik"

Այդ առթիվ Արմենչիկի կնոջ ձեռքում փուչիկ է, որի միջոցով էլ պետք է պարզեն երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ։ Երգիչը տեսանյութն այդպես էլ մակագրել է՝ «Տղա՞, թե՞ աղջիկ», բայց չի բացահայտել փոքրիկի սեռը։

Լուսինեն ևս միջոցառումից տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրել․ «Տղա՞, թե՞ աղջիկ։ Այնքան ոգևորված ենք, որ մեր ընտանիքը համալրվում է»։

Հիշեցնենք, որ Արմենչիկն ու Լուսինեն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգն ունի երկու երեխա՝ 9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան:

Понравилась статья? Поделиться с друзьями: