Հուզիչ ընտանեկան կադրեր․ Արամ Մելիքյանը երեխաների հետ դիմավորել է կնոջը

Շոումեն Արամ Մելիքյանը նոր հրապարակումներով է կիսվել սոցիալական իր էջերում՝ ցույց տալով ընտանիքի ջերմ պահերից մեկը։

Այս անգամ նա ընտանիքի անդամների հետ միասին գնացել էր դիմավորելու իր կնոջը՝ Լիլիթին, ով ընկերուհիների հետ մեկնել էր արտերկիր հանգստի։ Լիլիթը այդ ընթացքում նաև նշել էր իր ծննդյան տարեդարձը։

Տեսանյութերից ու լուսանկարներից երևում է, որ ընտանիքը մեծ ոգևորությամբ ու սպասումով էր դիմավորում նրան։ Արամ Մելիքյանն ու երեխաները ծաղիկներով դիմավորել են ընտանիքի մայրիկին՝ ստեղծելով շատ ջերմ ու հուզիչ մթնոլորտ։

Հրապարակումը լի էր ընտանեկան սիրով ու ուրախությամբ, իսկ հետևորդները շտապել են իրենց մեկնաբանություններում ջերմ խոսքեր գրել ընտանիքին։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: