Հովհաննես Ազոյանը նոր ընտրյա՞լ ունի. (լուսանկարներ)

Հովհաննես Ազոյանի անձնական կյանքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կիզակետում…Դերասանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի աղջկա՝ Տաթև Զախարյանի լուսանկարները, ինչը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել…

Արդեն իսկ բուռն քննարկումներ են ծավալվում, որ Հովոն և Տաթևը սիրային կապ ունեն: Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչն է կապում իրեն և Տաթևին, սակայն նա կարճ պատասխանեց. «Անձնական բնույթի հարցերի չեմ պատասխանում»…

Ոչ միայն Հովոն է հրապարակել Տաթևի լուսանկարները, այլև Տաթևն է հրապարակել կոլաժ՝ իր և դերասանի լուսանկարները..
Թե ինչու կոլաժ, ոչ թե համատեղ լուսանկար, պարզ է դառնում Տաթևի էջի ուսումնասիրությունից հետո: Տաթևի էջում նշված է, որ ապրում է Մադրիդում: Լուսանկարները դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: