Հեղափոխությունից հետո թեթևության զգացումով եմ արթնացել, մեծ լավատեսությամբ եմ լցված . դերասանուհի Աննա Մանուչարյան

Շատ դրական եմ տրամադրված նոր կառավարության նկատմամբ, հեղափոխությունից հետո թեթեւության զգացումով եմ արթնացել, մեծ լավատեսությամբ եմ լցված: Հավատում եմ, որ դրական փոփոխությունների ականատեսն ենք լինելու: Բայց դրա համար ժամանակ եւ համբերություն է պետք: Որեւէ լավ բան չի կարող միանգամից լինել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է «Նռան հատիկ» սերիալում: Այնտեղ նա մարմնավորում է լրագրողի, որը նախկին քաղաքապետի աղջիկ է, ապրել է արտասահմանում, վերադարձել Հայաստան եւ աշխատում է այն հեռուստաընկերությունում, որի տնօրենն իր հոր թշնամին է:

Մենք հետաքրքրվեցինք՝ Աննան թատրոնում աշխատելու ցանկություն կամ հրավեր արդյոք ունի. «Թատրոնում երբեք չեմ աշխատել, բայց առաջարկներ ունեցել եմ: Քանի որ աշխատում եմ մի քանի տեղ, քայլեր չեմ ձեռնարկել այնտեղ հայտնվելու ուղղությամբ, թեպետ ցանկությունս մեծ է: Կուզեի, օրինակ, Երեւանի պետական կամերային թատրոնում աշխատել: Գուցե մոտ ապագայում իրականացնեմ ցանկությունս»,- ասաց նա:

armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: