Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է նախկին ամուսնու հետ երեկ տեղի ունեցած միջադեպին և գրել.
«Երեկ Սոսը գնում էր Անաիսին (Սոս Ջանիբեկյանի ու Մադոննա Հարությունյանի դուստրը — խմբ.) վերցնելու: Թե ինչ եղավ երեկ, արդեն բոլորդ գիտեք…:

Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի: Ի՞նչ եք անում դուք, երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին, այն ձեզ չի բավարարում:
Сила есть, ума не надо. Մարդի՛կ, հարգեք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:
Հիշեցնենք՝ ընդդիմության երեկվա քայլերթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցներից մեկը փողոցով անցնող դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ ջրի պլաստիկե շիշ էր նետել, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ: