Հայ հայտնիներ, ովքեր գումար չունենալով մատուցող են աշխատել

Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիներ, ովքեր գումար չունենալուց մատուցող աշխատել:

Եվ այսպես.

Ռաֆայել Երանոսյան

Ռաֆայել Երանոսյանը չի թաքցնում, որ մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ ֆինանսական խնդիրներ են եղել:

Նա Արմավիրի մարզից էր, տարատեսակ աշխատանքներ է կատարել, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը:

«Երբեք չեմ ամաչել, եղել է` ապրանքներ եմ դատարկել և հարսանիքներում մատուցող աշխատել»,- նշել է Ռաֆայելը:

Անելյա Գուբրյան

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը 15 տարեկանում աշխատել է որպես մատուցողուհի:

Այդ շրջանի մասին Անելյան նշում է, որ դա արել է առանց հարկադրանքի, քանի որ ծնողները ֆինանսական խնդիրներ չունեին: «Սկսեցի աշխատել ծնողներիս ընկերներից մեկի ռեստորանում՝ որպես մատուցողուհի:

Այնպիսի տեղում էի աշխատում, որ ինչ-որ չափով վերահսկողության ներքո լինեմ, որովհետև, ամեն դեպքում, 15 տարեկան էի:

Տարիքս չէր երևում, գործընկերներս հաճախ էին կատակում, որ երբեմն մոռանում են՝ քանի տարեկան եմ:

Ընտրեցի մատուցողի աշխատանքը, որովհետև այդ տարիքում այլ աշխատանք գտնելը բարդ էր, նաև այդ տարիքում կար անչափահասների աշխատելու որոշակի ժամանակահատված, որը խախտել չէր թույլատրվում»,- նշել է Անելյան:

Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը բազմիցս նշել է, որ մեծացել է աղքատ ընտանիքում, վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել, իսկ Մանոյի հետ ամուսնանալիս էլ ռեստորան է մտել, ինչպես ինքն է նշում՝ գրպանում 1000 դրամ ունենալով:

Սարգսի խոստովանությամբ՝ հույսը հյուրերն էին, որոնց տված գումարով էլ պետք է հոգար հարսանիքի ծախսերը:

Նախքան Մանոյին հանդիպելն էլ տարբեր աշխատանքներ էր կատարել, այդ թվում՝ մատուցող էր եղել, սակայն իրեն «մուննաթով» տված պատասխանի պատճառով լքել էր աշխատավայրը:

Արփինե Բեկջանյան

Երգչուհի Արփինե Բեկջանյանը արդեն երեք տարուց ավել է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:

Արփինեն այնտեղ շատ դժվար օրեր է ունեցել, այդ թվում՝ գումար չի ունեցել և կատարել է տարատեսակ, ոչ մասնագիտական աշխատանքներ:

Արփինե Բեկջանյանը խոստովանել է, որ ստիպված է եղել աշխատել որպես մատուցող, աման լվացող…

90-ականների աստղը, սակայն չի մանրամասնել, թե ներկայումս ինչով է զբաղվում:

Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանի կյանքում բարդ շրջաններ եղել են:

Երբ երիտասարդ էր, ապրում էր մեկսենյականոց բնակարանում, դուրս էր մնացել հաղորդավարների համար նախատեսված ստուդիայից, քանի որ չուներ 20 դոլար՝ ուսման համար վճարելու համար:

Ավետն այդ շրջանում աշխատել էր որպես վաճառող և մատուցող:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: