Հայ հայտնիներն ու նրանց երեխաները

Հունիսի 1-ի օրվա խորհրդին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մի շարք հայ հայտնիներ հրապարակել են իրենց երեխաների հետ լուսանկարներ՝ շնորհավորելով նրանց:

Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիներից մի քանիսի ընտանեկան լուսանկարներն ու գրառումները:

Երգիչ Սարո Թովմասյանը լուսանկար է հրապարակել 3 երեխաների հետ՝ կից գրելով. «Պապան միշտ պաշտպանելու է ձեզ, շնորհավոր հունիսի 1»: Սարոն ու կինը՝ Տաթևը, երեք երեխա ունեն  ունեն՝ Վիկտորյան, Նիկան և Արմենը:

Երգիչ, դերասան և երգահան Արամ MP3-ն հրապարակել է որդիների հետ լուսանկար և մակագրել. «Ես ձեր պաշտպանված կյանքին մեռնեմ: Շնորհավոր հունիսի 1, պուճուրներ ջան»:

 

Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հրապարակել են լուսանկարներ իրենց դստեր՝ Կարինայի հետ միասին՝ մակագրելով.« Այսօր աշխարհի ամենաբարի և ամենագեղեցիկ տոնն է,հրեշտակների օրն է:Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ և ունենան անհոգ մանկություն,իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ,ուրախ և խաղաղ մանկությունը:Շնորհավոր հունիսի 1»:

Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու՝ Արմանի լուսանկարը՝ մակագրելով. «Իմ դժգոհ արջուկ»:

Ինստագրամյան իր էջում գրառում է արել նաև Ավետ Բարսեղյանը՝ տեղադրելով դստեր՝ Լուսեի նկարն ու կից գրելով. «Հայրենիքը՝ Յայրերից ժառանգածը չէ, հայրենիքը ՝Երեխաներից պարտքով վերցրածն է: Շնորհավոր հունիսի 1,ապրեք խաղաղ Հայաստանում»:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: