Հայ հшյտնիների հրшպարшկումները սիրելիների հետ՝ Վшլենտինի տпնի առթիվ. ՖՈՏՈՇԱՐՔ

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ հայ հայտնիները սոցցանցային իրենց էջերում հրապարակումներ են արել՝ շնորհավորելով և սեր խոստովանելով իրենց սիրելիներին:Tert.am Life–ը հավաքագրել է հայտնիների սիրառատ գրառումները մեկ հրապարակման մեջ․
Չնայած դերասանուհի Տաթևիկ Ադումյանը հազվադեպ է ամուսնու հետ լուսանկարներ տեղադրում՝ սիրո տոնի առթիվ իր էջում լուսանկար է հրապարակել Խաչիկի հետ, որին կից գրել է.

«Դու իմ սիրելի զգացումն ես»:Երգիչ Արամ MP3-ն լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննայի հետ, որին կից գրել է. «Սեր…»:

Արամն ու Աննան ամուսնացած են 2008 թվականից, զույգն ունի երկու որդի՝ Դավիթն ու Առնոն:Երգչուհի Սոնա Ռուբենյանը ևս լուսանկարներ է հրապարակել ընտրյալի՝ Էմիլի հետ:

«Սթորի» բաժնում նա նաև ծովափի լուսանկար է հրապարակել, որտեղ ավազի վրա գրված են իր և ընտրյալի անունների առաջին տառերը:Երգչուհի Մարինկա Խաչատրյանն իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել նշանածի՝ Հրաչի հետ՝ գրելով. «Սիրեք, շատ սիրեք իրար»: Հրաչը ևս լուսանկար է հրապարակել Մարինկայի հետ և հուզիչ գրառում արել. «Երջանկությունն անկեղծ սիրելու և սիրվելու մեջ է: Հավատացեք, կյանքում մնացած բոլոր բաները՝ խնդիրներից մինչև ամենահագեցած պահը, կախված են դրանից: Անկեղծ սիրեք և սեր տվեք ու կզգաք, թե ինչքան լավ է ամեն ինչ: Սիրում եմ շատ ու կսիրեմ միշտ: Մաշիկս, ժպտա, ամեն ինչ լավ է»:«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը ևս սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արթուրի հետ և կից գրել.

«Շնորհավոր Վալենտինի օրը, բոլորիդ շատ սեր ենք ուղարկում»:Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ալենի հետ, որին կցել է սիրո մասին Գարեգին Նժդեհի բանաստեղծությունը:Նախորդ տարեվերջին ամուսնացած դերասան Բեն Ավետիսյանը ևս լուսանկար է հրապարակել կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ, շնորհավորել Վալենտինի տոնն ու գրել՝ «Գեղեցկուհուս հետ»:

Դիանան իր հերթին է լուսանկար տեղադրել և շնորհավորել Բենին:

Երգչուհի Նունե Եսայանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ և սեր խոստովանել.

«Փորձում եմ ամեն անգամ նոր ձևով ասել դա քեզ, բայց ամեն անգամ ասում եմ՝ սիրում եմ քեզ»:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլայի կինը՝ Քրիստինան, լուսանկար է հրապարակել ամուսնու և որդու հետ, որին կից գրել. «Այս խենթ աշխարհում ժպտալու, շնչելու և ապրելու համար սերն ամենամեծ ուժն է տալիս»:
Երգչուհի Զարուհի Բաբայանը լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և գրել.

«Իմ սեր»: «Սթորի» բաժնում երգչուհին նաև տեսանյութեր է տեղադրել, որտեղ երևում է, որ ամուսնու հետ սիրո տոնն անցկացրել են երգիչ Արսեն Սաֆարյանի մենահամերգին:Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և գրել.

«Այսօր Ինստագրամի աղջիկները նվերներ են ստանում, իսկ ինձ ուղղակի ընթրելու են հրավիրել: Ձեզ չի՞ ձանձրացրել Ինստագրամի իդեալական կյանքը»:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: